Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԿԸՀ-ը նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին

ԿԸՀ-ը նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին
25.02.2013 | 18:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախագահական ընտրություններում հաղթող ճանաչեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Ըստ ԿԸՀ-ի, վերջնական արդյունքներն են.
Հրանտ Բագրատյան ` 31 հազար 643 (2,15%),
Պարույր Հայրիկյան ` 18 հազար 96 (1,23%),
Րաֆֆի Հովհաննիսյան ` 539 հազար 693 (36,75%),
Անդրիաս Ղուկասյան ` 8 հազար 329 (0,57%),
Արման Մելիքյան ` 3 հազար 520 (0,24%),
Սերժ Սարգսյան ` 861 հազար 373 (58,64%),
Վարդան Սեդրակյան ` 6 հազար 210 (0,42%):

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ